Armenian text to speach

Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության ուժերի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ իսրայելական և ամերիկյան զինվորականները պահպանում են լիակատար համակարգվածություն։

«Մենք բարձր պատրաստվածության մեջ ենք՝ վերադառնալու հզոր և լայնածավալ գործողության, որը թույլ կտա մեզ խորացնել մեր նվաճումները և ավելի թուլացնել իրանական ռեժիմը», – ասել է Զամիրը Լիբանանի հարավային շրջաններ կատարած շրջագայության ժամանակ։

Նրա խոսքով՝ Իսրայելն ունի պատմական հնարավորություն «փոխելու տարածաշրջանում իրականությունը բազմաճակատային գործողության ընթացքում»։

«ԱՄՆ զինված ուժերի հետ համագործակցությունն ու համակարգումը շարունակվում են, և մենք հետևում ենք իրավիճակին։ Մենք Իրանում ունենք մի շարք այլ թիրախներ, որոնց պատրաստ ենք հարվածել», – նշել է Զամիրը։




Լրահոս