Armenian text to speach

Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Էսմաել Խ․-ն իր վարած «DAF»  մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս