Armenian text to speach

Հայաստանը կարող է շարժվել դեպի ԵՄ միայն սեփական ֆինանսների հաշվին․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի «բացարձակ ինքնիշխան իրավունքն է», սակայն այդ գործընթացը չի կարող և չպետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ֆինանսների հաշվին։
«Եվրամիության ուղղությամբ շարժվելը, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, չի կարող և չպետք է իրականացվի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ Հայաստանը դա պետք է անի սեփական հաշվին»,– ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս