Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը ակնկալում է, որ շիական «Հեզբոլլահ» շարժումը կձեռնարկի գործողություններ՝ Իսրայելի հետ լարվածությունը նվազեցնելու համար։
Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռուբիոն «կրկին նշել է, որ «Հեզբոլլահը» կրում է լիակատար պատասխանատվություն շարունակվող մարտերի համար և ընդգծել է, որ խմբավորումը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումներն ու սադրանքները՝ լարվածության թուլացումը սկսելու համար»։
«Պետքարտուղարը աջակցություն է հայտնել Լիբանանի կառավարությանը՝ խաղաղության հասնելու ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ։






























