Armenian text to speach

Մեդվեդևը Փաշինյանին համեմատել է Տրոցկու հետ՝ խոսելով ԵՄ և ԵԱՏՄ անդամակցության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու շուրջ ծավալվող քննարկումները՝ համեմատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը խորհրդային քաղաքական գործիչ Լև Տրոցկու հայտնի բանաձևի հետ։

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ Փաշինյանը մտադիր չէ հանրաքվեով որոշել Հայաստանի՝ Եվրամիության կամ Եվրասիական տնտեսական միության անդամակցության հարցը, քանի դեռ Հայաստանը պաշտոնական հրավեր չի ստացել Եվրամիությունից։

«Փաստացի կիրառվում է Լև Տրոցկու հայտնի բանաձևը՝ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իսկ բանակը՝ արձակել»», – գրել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշումը հետևյալն է. «Ոչինչ չենք որոշի հանրաքվեով, քանի դեռ մեզ չեն հրավիրել Եվրամիություն։ Իսկ հետո, բնականաբար, վազելով կգնանք Եվրոպա»։

Մեդվեդևի այս հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ վերջին շաբաթներին ակտիվացել են քննարկումները Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և ԵԱՏՄ-ում  ՀՀ-ի  հետագա անդամակցության վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




Լրահոս