Ուկրաինայի զինուժը մարտական պատրաստության է բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի զինուժը բերվել է մարտական պատրաստվածության վիճակի: Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, դա կապված է Ռուսաստանի կողմից սպառնալիքի հետ. հաղորդումմ է ИТАР-ТАСС-ը:

Կիևի իշխանությունները չեն վերահսկում իրադրությունը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում. խոստովանել է նա մարզային իշխանությունների ղեկավարների հետ հանդիպմանը: Տուրչինովի խոսքով՝ փորձեր են արվում ապակայունացնել իրավիճակը նաև Խարկովի, Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի, Զապորոժսկի մարզերում:

Նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ ուժային մեթոդներով ճգնաժամն Ուկրաինայի արևելյան շրջաններում հնարավոր չէ հաղթահարել: «Մայդանի» փորձից մենք գիտենք, որ ուժային միջոցների կիրառումն արդյունավետ չէ: Հենց այդպիսի իրավիճակի հետ մենք առերեսվեցինք արևելյան շրջաններում», – ասել է նա:

«Առանց ուժային կառույցների լիարժեք նորացման՝ մենք չենք կարող լոկալիզացնել և լայունացնել իրավիճակը», – հավելել է Տուրչինովը:




Լրահոս