Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել աննախադեպ ճնշումների և արտաքին միջամտության պայմաններում։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Զախարովան « Sputnik»-ի եթերում նշել է, որ ընտրական գործընթացը ուղեկցվել է ինչպես ընդդիմության նկատմամբ ուժեղ ճնշումներով, այնպես էլ արևմտյան երկրների միջամտությամբ։
«Ընդդիմության նկատմամբ իրականացվել է աննախադեպ ճնշում։ Մի կողմից դա այն է, ինչ, իմ կարծիքով, իրականացվել է իշխանության կողմից որպես քաղաքական կոնցեպտ։ Մյուս կողմից՝ Արևմուտքի միջամտությունը ևս աննախադեպ է այս տարածաշրջանի ընտրական գործընթացների համատեքստում», — ասել է նա։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























