Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը: Նա հայտարարություն է տարածել` շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար:
«Մեծ պատիվ էր ներկայացնել իմ երկիրը բարեկամ Վրաստանում: Շնորհակալ եմ երկրի Նախագահին նման վստահության համար:
Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել այնպիսի բարձր կարգի պրոֆեսիոնալի հետ, ինչպիսին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Շատ եմ կարևորում փորձառությունը, որ ստացա դիվանագիտական գործունեության ընթացքում և մասնագիտական ու անձնային շփումները, որ ունեցա դիվանագիտական ոլորտում աշխատող իմ գործընկերների հետ:
Գնահատում եմ և շնորհակալությունս եմ հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմին և աշխատակազմին անցած ավելի քան երեք տարիների համատեղ աշխատանքի համար: