Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի բանակը լիակատար գործողությունների ազատություն է ստացել Լիբանանի հարավում՝ անվտանգության ցանկացած սպառնալիք կանխելու համար։
Տեսաուղերձում նա նշել է, որ Իսրայելի ղեկավարության և պաշտպանության նախարար Իսրայել Կացի հրահանգները մնում են անփոփոխ. զինվորականները կարող են գործել առանց սահմանափակումների, եթե խոսքը վերաբերում է երկրի հյուսիսային շրջանների բնակիչների պաշտպանությանը։
Նեթանյահուն ընդգծել է նաև, որ Իսրայելը չի նախատեսում դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանի տարածքից՝ հայտարարելով, որ զինվորականներն այնտեղ կմնան «այնքան, որքան պահանջվի»՝ անվտանգության ապահովման համար։




























