Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Լեհաստան աշխատանքային այցով։
Ըստ APA-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է հետևյալ տեղեկատվությունը.
Այցի շրջանակներում նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 25-ին Գդանսկում կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հավելենք, որ Գդանսկում կայանալիք Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին կմասնակցի նաև ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։




























