App Store-ից VK հավելվածների հեռացումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, Մոսկվան որևէ ուղով պահանջներ չի ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այս ամենը արվել է, ինչը շատ կարևոր է, առանց նախազգուշացման, այս ամենը արվել է միակողմանի կարգով։ Որևէ պահանջ՝ գրավոր, բանավոր, իրավաբանորեն ձևակերպված, որևէ ուղղով ուղարկված, իհարկե, չի եղել», – ասել է նա:
Հիշեցնենք, որ App Store-ից անհետացել են VK-ին պատկանող բոլոր ծառայությունները, մասնավորապես՝ «VK Видео»-ն, «VK Музыка»-ն, «VK Мессенджер»-ը, «Одноклассники»-ն, «Дзен»-ը, իսկ այնուհետև նաև բուն VK հավելվածը։
VK-ում ՌԻԱ Նովոստիին հաստատել են ծառայությունների հեռացման փաստը՝ հայտարարելով, որ Apple-ը VK հավելվածները հեռացրել է առանց նախազգուշացման՝ միակողմանի կարգով։ Այնտեղ ռուս օգտատերերի նկատմամբ ամերիկյան ընկերության նման գործողությունները համարել են ոչնչով չհիմնավորված և անընդունելի։
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ App Store ծառայության կողմից VK հավելվածների հեռացումը հարց է բարձրացնում դրա հուսալիության և այն մասին, թե որքանով կարելի է վստահել դրան։ Նա հավելել է, որ ռուսական գերատեսչությունները կկապ հաստատեն Apple ընկերության հետ VK հավելվածների հեռացման հարցերի շուրջ՝ պարզաբանումներ ստանալու համար։




























