Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքե՞ր կլինեն ԱԺ փոխնախագահները. իշխանությունը պատրաստվում է ընտրության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահները. իշխանությունը պատրաստվում է ընտրության

ArmLur.am-ը իշխանական աղբյուրներից տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում են ներքին քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահների թեկնածուների և խմբակցության ղեկավար կազմի ձևավորման շուրջ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ մինչև վաղը՝ ժամը 18:00-ն, ՔՊ աշխատակազմը պետք է հավաքագրի կուսակցության անդամների կողմից ներկայացվող առաջադրումները ԱԺ փոխնախագահների պաշտոնների համար։

Դրանից հետո հարցը կքննարկվի կուսակցության ղեկավար մարմիններում, իսկ հաջորդ շաբաթ արդեն ՔՊ վարչությունը նախատեսում է ընտրել փոխնախագահների թեկնածուներին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին առաջադրվել են ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը։

Իշխանական շրջանակներում չի բացառվում նաև Արուսյակ Ջուլհակյանի առաջադրումը, թեև կուսակցության ներսում նշում են, որ կարող են ի հայտ գալ նաև այլ թեկնածուներ։

Ըստ մեր տեղեկությունների՝ թե՛ Ալխաս Ղազարյանը, թե՛ Վահագն Ալեքսանյանը կուսակցության ներսում ունեն զգալի աջակցություն։

Նրանք ՔՊ վերջին ներքին ընտրություններում եղել են ամենաշատ ձայներ ստացած անդամների թվում, ինչը դիտարկվում է որպես նրանց քաղաքական կշռի կարևոր ցուցիչ։

Ներքին քննարկումների ավարտից հետո իշխանական ուժը կանցնի նաև Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավար կազմի ձևավորմանը։ Մեր տեղեկություններով՝ փոխնախագահների թեկնածությունների հստակեցումից հետո ՔՊ-ում կսկսվեն քննարկումները հանձնաժողովների նախագահների, անդամների թեկնածությունների շուրջ, ինչպես նաև ՔՊ խմբակցության ղեկավար կազմի ընտրություն։

Այսպիսով, առաջիկա օրերին իշխող ուժում սպասվում են կարևոր կադրային որոշումներ, որոնք կձևավորեն Ազգային ժողովի նոր ղեկավար կազմի և խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքի հետագա պատկերը։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս