Armenian text to speach

Ո՞վ է ՀՖՖ նախագահի գլխավոր թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ այս պահին հաջորդ ընտրություններում մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը, իսկ ֆուտբոլային կուլիսներում արդեն իսկ սկսել են ակտիվորեն քննարկել նրա հավանական փոխարինողի անունը։

ՀՖՖ գործող նախագահն իր այս որոշման մասին բարձրաձայնել է Արմեն Գարամյանին տված հարցազրույցում։ Թեև նա կթողնի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը, սակայն ֆուտբոլից ամբողջությամբ չի հեռանա. Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարել ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեներում։ Տեղեկանում ենք ArmSport-ից։

Հիշեցնենք, որ նա այս պաշտոնում վերընտրվել էր 2023 թվականին՝ քվեարկության արդյունքում առաջ անցնելով Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսից։

Այս հայտարարությանը, ի դեպ, նախորդել էր մեկ այլ առանցքային փոփոխություն՝ պաշտոնից հեռացել էր ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը։

Այժմ, երբ պաշտոնապես հաստատվում է նոր ընտրությունների և նոր ղեկավարի գալու փաստը, որպես ՀՖՖ նախագահի հիմնական թեկնածու է շրջանառվում Մելիքբեկյանի ներկայիս խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի անունը։




Լրահոս