Նորանշանակ նախարարը 1 տարում 26 մլն է վաստակել (լուսանկար)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով, ՀՀ արդարադատության նախարար էր նշանակվել Վրաստանում Հայաստանի հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հրայր Թովմասյանը:

Հովհաննես Մանուկյանը Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր դեռ 2011-ից, սակայն մինչ այդ հասցրել է զբաղեցնել այլ կարևոր պաշտոններ ևս:

Նրա կենսագրական տվյալներից տեղեկանում ենք, որ ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին Գյումրիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1993 թվականի մայիսի 17-ին`  ընդունվելով աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։ Նա աշխատել է ուսմանը զուգընթաց, իսկ ավարտել է ուսումը 1994-ին:

Դրանից հետո Մանուկյանն աշխատել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։

1997 թվականին նրան  շնորհվում է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային կոչում։

1998-ին ներգրավվում է ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։

Մի քանի այլ տեղերում աշխատելուց հետո` 2005 թվականի հունիսի 9-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով, Հ. Մանուկյանը նշանակվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականի սեպտեմբերի 17-ին Հովհաննես Մանուկյանը հրաժարական էներկայացնում վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից` մարտի 1-ի դեպքերից հետո:

Իսկ 2011-ից էլ զբաղեցրել է դեսպանի պաշտոնը:

Անդրադառնանք նորանշանակ նախարարի ունեցվածքի և գույքի հայտարարագրին: Նա որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցներ բաժնում նա հայտարարագրել է 30 մլն դրամ, որը, սակայն, տարվա վերջում նվազել է` հասնելով 7 մլն-ի: Տարվա սկզբում նա ունեցել է 250 հազար եվրո, որն աճել է և տարվա վերջում դարձել 290 մլն եվրո: Աճ է  արձանագրվել նաև նորանշանակ նախարարի դոլարային եկամուտներում` 450 հազար դոլարից` 490 հազար դոլար:

lus

Անցյալ տարվա ընթացքում Մանուկյանի հիմնական եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 28.384 դոլար, վարձակալության դիմաց ստացված գումարներից` 7.776.000 դրամ և  18.360.000 դրամ:

Այսպիսով` 2013թ. նրա եկամուտը կազմել է 26 մլն 136 հազար դրամ:




Լրահոս