Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրել է իր ավտոմեքենաների հավաքածուն։
«Իմ խաղալիքները»,- գրել է 41-ամյա ֆուտբոլիստը՝ ինստագրամյան էջում։
Անցած մրցաշրջանում Ռոնալդուն «Ալ Նասրի» հետ մասնակցել է 37 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
2026թ․ աշխարհի առաջնությունում նա 5 խաղում խփել է 3 գոլ։




























