Armenian text to speach

ԱՄՆ-ի ճնշումից հետո Ուկրաինան նվազեցրել է Նովոռոսիյսկի նավթատարների վրա հարձակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան հուլիսի վերջին նվազեցրել է Ռուսաստանի Նովոռոսիյսկի նավահանգստից օգտվող նավթատարների վրա անօդաչու սարքերի հարձակումները՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խնդրանքից հետո։ Այս մասին, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել է Financial Times-ը։

Վաշինգտոնը մտահոգված էր, որ հարձակումները կարող են խաթարել նավթի համաշխարհային շուկան և վնասել ամերիկյան ընկերություններին, մասնավորապես՝ Ղազախստանում գործող Chevron-ին։

ԱՄՆ-ը Ուկրաինային հորդորել է չհարձակվել ոչ ռուսական նավերի վրա։ Ուկրաինան, ըստ աղբյուրների, համաձայնել է չթիրախավորել նաև Չինաստանի ենթակառուցվածքները և այն նավերը, որոնք չեն տեղափոխում ռուսական նավթ կամ բեռներ։

Նովոռոսիյսկի նավահանգստով Ղազախստանի նավթը արտահանվում է համաշխարհային շուկա։ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումում Chevron-ը ունի 15% բաժնեմաս։

Ուկրաինական կողմը պնդում է, որ Սև և Ազովի ծովերում հարվածների հիմնական թիրախը ռուսական «ստվերային նավատորմն» է, որն օգտագործվում է պատժամիջոցները շրջանցելու համար։




Լրահոս