Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, հաղթելով իրանցի մրցակցին, վաստակեց բրոնզե մեդալ։
Սա Հայաստանի երրորդ մեդալն է Բրատիսլավայի մրցաշարում։
Սա Մխիթարյանի երկրորդ մեդալն է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում. նա անցյալ տարի նվաճել էր արծաթե մեդալ։




























