Արեգնազ Մանուկյանի տեսակցությունն իր դստեր հետ թույլատրվել է: Այս մասին գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:
«Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո միայն այսօր՝ երեխայի ծննդյան օրը առավոտյան քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ: Տեսակցությունը դեռ տեղի չի ունեցել, տիկին Մանուկյանն էլ տեղյակ չէ»,- նշել է նա:
Մանուկյանը ձերբակալվել էր հուլիսի 9 -ին, ապա կալանավորվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։




























