Արթուր Աբրահամն այսօր կմենամարտի Նիկոլա Սեկլոչայի հետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Աբրահամը, որը երկու ամիս առաջ (WBO) վարկածով սուպեր միջին քաշում աշխարհի չեմպիոն դարձավ, այսօր պատրաստվում է պաշտպանել իր տիտղոսը:

Արթուր Արքայի հակառակորդն է WBC վարկածով նախկին չեմպիոն չեռնոգորցի Նիկոլա Սեկլոչան: Մասնագետների կարծիքով, Սեկլոչան հոյակապ հարված ունի, ծայրաստիճան ակտիվ է ռինգում, նրա ակտիվում 26 հաղթանակ կա և միայն մեկ պարտություն: Այնպես որ, հեշտ հաղթանակ տանել Աբրահամին չի հաջողվի:

Չեռնոգորցի բռնցքամարտիկը հավատում է իր հաղթանակին և շնորհակալ է Արթուր Արքային` իր հետ մենամարտելու հնարավորություն տալու համար:

Աբրահամը շատ ավելի զուսպ է իր մեկնաբանություններում, սակայն վստահ է, որ կհաղթի:

Հիշեցնենք, որ այսօր Բեռլինի The Velodrom մարզադաշտում կայանալիք մենամարտի մասնակիցները երեկ կշռվել են:

Նրանց քաշերն են՝

Արթուր Աբրահամ (39-4, 28 КО) – 76,1 կգ

Նիկոլա Սեկլոչա (26-1, 8 КО) – 76,2 կգ

10335841_621468324613637_26042798_n

10342569_621468341280302_1995923961_n

10323003_621468344613635_1642431080_n

10323079_621468347946968_2145122870_n

972904_621467221280414_1895704747_n

10344821_621468337946969_734858966_n




Լրահոս