ArmLur.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է պաշտոնից ազատել Խաչատուր Խաչիկյանին՝ ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։
Նշենք, որ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն կառավարության ենթակա մարմիններից է, իսկ կոմիտեի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ թափուր է:
Սոնա Գրիգորյան




























