Չինաստանն ու Եգիպտոսը պայմանավորվել են ընդլայնել իրենց ազգային արժույթներով՝ յուանով և եգիպտական ֆունտով, առևտրային ու ներդրումային հաշվարկները՝ նվազեցնելով ԱՄՆ դոլարից կախվածությունը։ Երկու երկրները նաև ընդլայնելու են արժույթների փոխանակման համաձայնագիրը։
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Եգիպտոս կատարած այցի ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության խորացումը շինարարության, էներգետիկայի, արտադրության և գյուղատնտեսության ոլորտներում։
Չինաստանի ներդրումներն Եգիպտոսում արդեն գերազանցել են 10 միլիարդ դոլարը։ Կողմերը նաև քննարկում են Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը։




























