ԱՄՆ-ի վերադարձն Իսլամաբադի հուշագրով իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Աբբաս Արաղչին ճապոնացի պաշտոնակից Տոշիմիցու Մոտեգիի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Լուծումը պարզ է։ Ամերիկյան կողմի վերադարձն իր պարտավորությունների կատարմանը և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի տակ ստորագրության պահպանմանը կստեղծի պայմաններ նորմալ իրադրությանը վերադառնալու համար», – մեջբերել է նրա խոսքն Իրանի արտգործնախարարությունը։
Արաղչին նաև Մոտեգիին տեղեկացրել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների վերջին փուլերի մասին և հայտնել է նեղուցով նավերի անցման ժամանակավոր երթուղու որոշման շուրջ խորհրդակցություններում զգալի առաջընթացի մասին:




























