Թենիսիստ Անդրեյ Գոլուբևը հաղթանակ է տոնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանը ներկայացնող թենիսիստ  Անդրեյ Գոլուբեևը Իսպանիայում «Mutua Madrid Open» թենիսի`յոթ եզրափակիչ որակավորման մրցաշարերից մեկում  այսօր հաղթանակ տարավ (մրցանակային ֆոնդը կազմել է  3,671 եվրո)  և դուրս եկավ հիմնական  խաղարկային փուլ:

Եզրափակիչ փուլում մարզիկը, հանդես գալով 5 համարի ներքո, հաղթել  է կոլումբիացի Ալեխանդրո Գոնսալեսին 6:4, 2:6, 6:3 հաշվով: Հիմնական փուլի  իր մրցակցին Գոլուբևը կիմանա որակավորման մրցաշարերի ավարտից  հետո`մայիսի 5-ի երեկոյան:

Որակավորման մրցաշարի  առաջին փուլում Գոլուբևը հաղթանակ տարավ նաև  իսպանացի Ռոբերտո Կարբալես Բաենի նկատմամբ  6:4, 6:4 հաշվով:

 

 

 




Լրահոս