Միջազգային ճանաչում ունեցող Եմենի կառավարության ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Կարմիր ծովի արևմտյան ափին և Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտակայքում գտնվող հութի ապստամբների կողմից գրավված տարածքներին, ասվում է Թաիզ նահանգի կառավարության տեղեկատվական կենտրոնի սոցիալական ցանցերում տարածած հայտարարության մեջ։
«Մարտական ինքնաթիռները հարվածել են զենք, զինամթերք, հրթիռներ և ռազմական տեխնիկա տեղափոխող տասնյակ բեռնատարների Թաիզից հյուսիս գտնվող Աս-Սիթին փողոցում։ Շարասյունը Ալ-Մոխայից ուղևորվում էր Սանա», – նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Հյուսիսային Եմենը կառավարող շիական «Անսար Ալլահ» (հուսթիներ) շարժման քաղաքական բյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ հութիական ուժերը գրավել են Բաբ էլ-Մանդեբ նեղուցի և Կարմիր ծովի արևմտյան ափի մոտ գտնվող բոլոր քաղաքները, մասնավորապես՝ Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Մոխա քաղաքը։



























