Armenian text to speach

Եթե ՄԱԿ-ի համակարգը պատշաճ կերպով գործեր, մենք ստիպված չէինք լինի ուժով վերադարձնել մեր տարածքները․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե միջազգային մեխանիզմներն ու ՄԱԿ-ի համակարգը պատշաճ գործեին, Ադրբեջանին անհրաժեշտ չէր լինի ռազմական ճանապարհով վերականգնել իր իրավունքները։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն, Ալիևն այս մասին ասել է սեպտեմբերի 17-ին՝ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության հարցերով պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով միջազգային իրավունքի խախտումներին։

«Ադրբեջանը 30 տարվա ընթացքում բախվել է դրան։ Մեզ հարկադրված էր մարտի դաշտում վերականգնել մեր իրավունքը։ Սակայն եթե միջազգային մեխանիզմներն աշխատեին, և ՄԱԿ-ի համակարգը նորմալ գործեր, մեզ չէր հարկադրվի ուժով վերագրավել մեր տարածքները։ Այդքան զոհեր չէին լինի»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ նույն թեմային անդրադարձել է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում ունեցած իր ելույթում՝ խոսելով ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների գործունեության մասին։

Անի Վարդանյան




Լրահոս