Armenian text to speach

Երկրի ղեկավարը պետք է հասկանա տնտեսությունից, ոչ թե «ամեն ինչից» ու ոչնչից․ Նարեկ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․

«Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը:

Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ :

Իսկ գիտե՞ք՝ ինչ է պատկերված նկարում:

Ընդամենը վեց ամիս առաջ վրացիները հասցրեցին բացել իրենց նավթավերամշակման գործարանը, որը այս 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը: Իսկ նավթամթերքի արտահանումը Վրաստանից աճել է 3000 %-ով՝ շուրջ 30 անգամ!

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը:
Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից»:




Լրահոս