ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվում անցկացվող Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին։
Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
Ֆորումը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կրում է «Նոր մարտահրավերներ գլոբալ անվտանգության ճարտարապետության մեջ և ահաբեկչության դեմ պայքարում արդյունավետ համագործակցության մեխանիզմների ձևավորում» խորագիրը:
Միջոցառումն անցկացվում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախաձեռնությամբ: Դրան մասնակցում են ավելի քան 100 երկրների հատուկ ծառայությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ մոտ 600 պատվիրակ:




























