Armenian text to speach

Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի  2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 4-ի գիշերը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 2-3-ը, 6-ի գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝       31.9°C (1987թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝           1.5°C (1970թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝      16.7°C



Լրահոս