Armenian text to speach

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է հանգեցնել երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության կասեցումը կհանգեցնի երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացմանը։ Այս մասին ասվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների կողմից պատրաստված զեկույցում, որը վերաբերում է Հայաստանի մասով Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքներին։

«Տրանսպորտի ոլորտում դա ենթադրում է ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար առանց թույլտվության ռեժիմի վերացում, ինչպես նաև տվյալ երկիր ուղղվող երկաթուղային բեռնափոխադրումների սակագների բարձրացում (միասնական սակագնի կիրառման դադարեցման պատճառով)», -նշվում է փաստաթղթում։




Լրահոս