Դավիթ Ամալյանի համերգը՝ Տավուշի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 2-ին Բերդի տարածաշրջանի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կայացել է երգիչ Դավիթ Ամալյանի մենահամերգը:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսվում էր անցկացնել բացօթյա, սակայն սպասվող անձրեւի պատճառով այն տեղի է ունեցել դահլիճում: Իսկ մայիսի 4-ին մեծ համերգ է կայացել Բերդ քաղաքի հրապարակում, որին մասնակցել են Ինգա եւ Անուշ Արշակյանները, Դավիթ Ամալյանը եւ ուրիշներ:

Изображение-004.

Միջոցառման շրջանակներում Երեւանից սահմանամերձ տարածաշրջան է ժամանել 130 հոգի՝ մշակութային գործիչներ եւ լրագրողներ: Բերդի տարածաշրջանում քիչ հյուրանոցներ կան, ուստի նրանց մեծ մասին տեղավորել են բնակիչների տներում: Սահմանագոտու գյուղապետերն ասացին, որ մշակութային այդ ծրագիրն իրականացնում է Հայ առաքելական եկեղեցին:

Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանից տեղեկացանք,որ սահմանագոտի ուխտագնացություն է կատարվել, որի շրջանակներում բնակչության հետ հանդիպումներ, համերգներ, եւ մշակութային այլ միջոցառումներ են կայացել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս