Armenian text to speach

Դիվանագիտական հակադրություն COP31-ում․ Փաշինյանը մեկնել է Անթալիա, թեև Էրդողանն ու Ֆիդանը չէին եկել Երևան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Անթալիայում պաշտոնապես մեկնարկեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովի (COP31) Առաջնորդների գագաթնաժողովը։ Թուրքիայում առաջին անգամ անցկացվող այս մասշտաբային իրադարձությանը մասնակցում են Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային անդամակցող 196 երկրների և Եվրոպական Միության պատվիրակությունները։ Գագաթնաժողովի հյուրընկալողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ։

Միջոցառմանն անձամբ մասնակցելու նպատակով Անթալիա է մեկնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ ողջունել են Էրդողանն ու Գուտերեշը։ Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։

Հայկական կողմի բարձր մակարդակով մասնակցությունը հատկապես ուշագրավ է դիվանագիտական այն հակադրության ֆոնին, որը արձանագրվել էր ընդամենը մեկ ամիս առաջ։ Հոկտեմբերին Երևանում անցկացված ՄԱԿ-ի կենսաբազմազանության COP17 համաժողովին Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որոշեցին չժամանել Հայաստան՝ երկրի ներկայացվածությունը իջեցնելով մինչև գյուղատնտեսության նախարարի մակարդակ։ Չնայած թուրքական կողմի դրսևորած այդ ցածր մակարդակին և ձևաչափին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց անձամբ մեկնել Թուրքիա և մասնակցել Անթալիայի գագաթնաժողովին։

Նշենք, որ պաշտոնական դիմավորումից և համատեղ լուսանկարահանումից (ընտանեկան լուսանկար) հետո, որտեղ Էրդողանի կողքին էին Գուտերեշն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

 




Մամուլի Տեսություն

Լրահոս