Ամեն բացասական ազդեցություն Սևանի վրա կանխվելու է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սևան» ազգային պարկի փոխտնօրեն Վահե Գուլանյանն այսօրվա մամլո ասուլիսում  հակադարձեց բնապահպանների այն մտահոգությանը, թե Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը  բացասաբար կազդի  լճի մակարդակի վրա: «Նույնիսկ երբ 300 մլն խմ ջուր է բաց թողնվել, բացասական հաշվեկշիռ չի եղել»,- հայտարարեց  փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է  «Էկոլուր»  տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի այն հայտարարությանը, թե Սևանի ափերին օբյեկտներ ունեցողներն են շահագրգռված ջրի մակարդակի չբարձրացման համար, պրն.  Գուլանյանը դա ծիծաղելի համարեց:

«Երբ որևէ բացասական ազդեցություն լինի Սևանի վրա, կանխվելու է: Ոչ մեկը չի կարող ասել՝ ջրի մակարդակն իջնելու է, թե ոչ. դա ոչ ոք չի կարող որոշել»,- ասաց «Սևան» ազգային պարկի փոխտնօրենը:

Մանրամասները` տեսանյութում:

 




Լրահոս