Armenian text to speach

Ով է դատավոր Մասիս Մելքոնյանը․ ԲԴԽ-ում թեժ է․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլն արդեն գրել է, որ Մասիս Մելքոնյանը հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո։ Ուշագրավ է, որ, չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ, ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Հիշեցնենք նաև, որ Մասիս Մելքոնյանը ոչ թե նշանակվել է դատավոր, այլ այդ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով։ Մամուլը գրել էր, որ, չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։

Հիշեցնենք նաև, որ, համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ, լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները։

Ավելին, Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։

Եվ ահա այսօր էլ կքննի Բագրատ Սրբազանի կալանքի հարցը ու թերևս կանխատեսելի է, որ նա կբավարարի նախաքննական մարմնի որոշումը ու կկալանավորի Բագրատ Սրբազանին։

Այս պահին դատավորներ Մասիս Մելքոնյանը և Գևորգ Պողոսյանը ԲԴԽ-ում են։ Բացատրություն են տալիս Գլխավոր դատախազության միջնորդության մասով։ ԲԴԽ-ում այս պահին նիստ է ընթանում, որտեղ որոշվում է դատավորների հետագա ճակատագիրը։ Ի դեպ, օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով դատավոր Մասիս Մելքոնյանի մասին հարցին, նշել էր, թե ինչ գիտեք, իր մասով ոչինչ չկա։

Եվ ահա այսօր արդեն Գլխավոր դատախազությունը միջնորդությամբ մտել է ԲԴԽ, և այս պահին ԲԴԽ-ում քննվում է դատավորների անձեռնմխելիության հարցը։

Մամուլն արդեն գրել է, որ Մասիս Մելքոնյանը հանդիսացել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ և մասնակցել 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո։ Ուշագրավ է, որ, չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ, ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Հիշեցնենք նաև, որ Մասիս Մելքոնյանը ոչ թե նշանակվել է դատավոր, այլ այդ պաշտոնը ստանձնել է իրավունքի ուժով։ Մամուլը գրել էր, որ, չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բացասական եզրակացությանը, ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։

Հիշեցնենք նաև, որ, համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ, լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները։

Ավելին, Մելքոնյանի որոշմամբ՝ տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, ՀՅԴ անդամ Վահե Դանիելյանը, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Մելքոնյանի վարույթում քննվել է նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործը։

Եվ ահա այսօր էլ կքննի Բագրատ Սրբազանի կալանքի հարցը ու թերևս կանխատեսելի է, որ նա կբավարարի նախաքննական մարմնի որոշումը ու կկալանավորի Բագրատ Սրբազանին։

Քնար Մանուկյան




Մամուլի Տեսություն

Լրահոս