Armenian text to speach

Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ գործընթացը սկսել են երեկ գիշերվանից․ Armlur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ իրավապահների գործողությունները սկսել են երեկ երեկոյան։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական վարույթի հիմաքը 2 դատավորների խոսակցությունն է քրեական մեկ անձի մասով։

Քիչ առաջ հայտնել էինք, որ այս պահին Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննվում է Երևան քաղաքի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Բանն այն է, որ Գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, ԲԴԽ է ներկայացրել երկու միջնորդություն՝ դատավորների լիազորությունների իրականացման կապակցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Դատախազությունից հայտնել են, որ նախաքննության գաղտնիության, դատական իշխանության և դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդությունների բովանդակությունն ու դատավորներին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն։ Եվ ահա, Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանն անձամբ է ներկայացել ԲԴԽ՝ դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի վերաբերյալ միջնորդությունները ներկայացնելու համար։

Քնար Մանուկյան




Մամուլի Տեսություն

Լրահոս