Armenian text to speach

Կալանավորել են Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, ով պաշտպանել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի շահերը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ամիրովը, որն աշխատում է թիվ 9 փաստաբանական գրասենյակում, քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ հոդվածով (կրկնակի կատարված խարդախություն) և 182-րդ հոդվածով (շորթում)։

Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։




Մամուլի Տեսություն

Լրահոս