ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ դեմ 2-րդ քրեկան գործն է հարուցվել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ունենալով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, պաշտոնատար անձի ընտանիքի անդամի’ 2025 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարգրում թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման:
2026 թվականի փետրվարի 26-ին եւս հակակոռուպցիոն դատարան մեկ քրեկան գործ էր ուղարկվել , որտեղ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի և Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել և ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսևորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաև, 2022 թվականից մինչև 2024 թվականն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























