Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «ընկերներ» է անվանել։
Տուսկը X սոցիալական ցանցի իր էջում արձագանքել է Թրամփի խոսքերին՝ գրելով. «Աստված, պաշտպանիր մեզ նման ընկերներից»։
Հինգշաբթի օրը Լեհաստանի վարչապետը գտնվում է Բեռլինում, որտեղ մասնակցում է այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։ Այն միավորում է Ուկրաինայի առանցքային դաշնակիցներին։
Հանդիպմանը մասնակցում են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։
Անի Վարդանյան




























