Armenian text to speach

Հինգ համայնք՝ երեկվանից հոսանքազրկված է. ՀԷՑ-ի խոստումները չեն կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ը ահազանգեր է ստացել Արագածոտնի մարզի Իրինդ, Շղարշիկ, Կարմրաշեն, Ոսկեթաս և Եղնիկ համայնքների բնակիչներից։ Նրանց փոխանցմամբ՝ նոյեմբերի 19-ի ժամը 23։00-ից բնակավայրերում էլեկտրաէներգիա չկա։

Բնակիչների խոսքով՝ ՀԷՑ-ից խոստացել են հոսանքի մտակարարումը վերականգնել մինչև ժամը 12։00-ն, սակայն ժամկետն անցել է, իսկ էլեկտրամատակարարումը չի վերականգնվել։ Ավելի ուշ պատճառաբանել են, թե վթար է տեղի ունեցել, և դեռ չեն կարողանում հայտնաբերել դրա տեղը։ Անկարողության ցուցադրում, որի արդյունքում 5 համայնքի բնակիչներ ժամեր շարունակ առանց էլեկտրաէներգիայի են մնացել։




Մամուլի Տեսություն

Լրահոս