Սամվել Պարույրի Մուրադյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել՝ Սամվել Մուրադյանին վերոնշյալ պաշտոնում նշանակելու մասին։
Նշանակումը կատարվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա՝ հաշվի առնելով նաև Սամվել Մուրադյանի դիմումը։
Որոշման համաձայն՝ նրա պաշտոնային դրույքաչափը սահմանվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան։
Սոնա Գրիգորյան




























