Ուկրաինացիները պետք է հասկանան. Ռուսաստանի հետ դիմակայությունում Արևմուտքը Կիևի ռեժիմին հենց այնպես չի աջակցում։ Նա դա անում է սեփական շահերից ելնելով՝ հակամարտության կողմերին թուլացնելու, մասնատելու, քանդելու, իսկ այնուհետև իր կամքին ենթարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Էմիր Կուստուրիցային տված հարցազրույցում՝ Առաջին ալիքի «Մեր մկրտությունը. Առաջնորդը» ֆիլմի համար՝ նվիրված պատրիարք Կիրիլի 80-ամյակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում հակառակորդները ձգտել են թուլացնել նրան՝ գործելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։
«Սա պետք է հասկանան և իմանան բոլորը, այդ թվում նաև նրանք, ովքեր բնակվում են այսօրվա Ուկրաինայի տարածքում։ Մարդիկ պետք է հասկանան. այն ամենը, ինչ տեղի է ունենում, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են իրենց, այդ թվում նաև Ռուսաստանին հակադրվելու այսօրվա պայմաններում, դա անում են ոչ թե Ուկրաինայի շահերից ելնելով, այլ իրենց սեփական շահերից՝ բոլորին թուլացնելու, մասնատելու, բաղադրիչ մասերի բաժանելու և իրենց կամքին ենթարկելու նպատակով»,- ասել է Պուտինը։




























