Armenian text to speach

ԱԺ հանձնաժողովի նիստում կքննարկվի պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտնում է․
«Ի գիտություն ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների
ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ 2026 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը 11։00-ին իրավունքի ուժով պետք է տեղի ունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված է ՀՀ ԱԺ պատգամավորների, ՀՀ կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստերն ավանդաբար անցկացվում են 414 սենյակում»։



Մամուլի Տեսություն

Լրահոս