Armenian text to speach

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցը հայ ժողովուրդը պետք է որոշի․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին։

«Նման որոշումները հայ ժողովուրդը պետք է ինքնուրույն կայացնի։ Այս հարցում դրսից չպետք է լինեն չպահանջված հուշումներ, առավել ևս՝ դա Գերմանիային չի վերաբերում»,-նշել է նա։

Զախարովան անդրադարձել է նաև Վադեֆուլի՝ Բաքու և Երևան կատարելիք այցից առաջ արած հայտարարություններին, որ «Մոսկվան չպետք է խոչընդոտի Երևանի և Բաքվի՝ ԵՄ-ի հետ մերձեցմանը»։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և լարվածության նոր օջախներ ստեղծել։

Գերմանիայի ԱԳ նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականապես ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը։




Մամուլի Տեսություն

Լրահոս