Armenian text to speach

ԱԺ մի շարք պատգամավորներ կգործուղվեն Շվեդիա․ անուններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը գործուղվելու են Շվեդիայի Թագավորություն՝ Ստոկհոլմ։

Համապատասխան կարգադրությունը նոյեմբերի 26-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայկական պատվիրակությունը Ստոկհոլմում մասնակցելու է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի «Խորհրդարանական վերահսկողության ամրապնդումը. Արևելյան գործընկերության հեռանկարները և ԵԱՀԿ պրակտիկան» խորագրով համաժողովին։

Գործուղման մեկնողների թվում են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը, ինչպես նաև պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Արման Եղոյանը և Արփինե Դավոյանը։

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետներ Արաքս Հասրաթյանն ու Գոհար Մանուկյանը։

Ուշագրավ է, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է հրավիրող կողմը, բացառությամբ Սիսակ Գաբրիելյանի մեկ գիշերվա գիշերավարձի, որը կվճարվի ՀՀ պետական բյուջեի՝ Ազգային ժողովին հատկացված միջոցներից՝ փաստացի ծախսերը հավաստող փաստաթղթերի հիման վրա։

Սոնա Գրիգորյան



Մամուլի Տեսություն

Լրահոս