ՆԱՏՕ-ն վերահսկում է Ուկրաինայի էներգետիկ անվտանգությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետները գնահատել են Ուկրաինայում ստեղված անկայուն իրավիճակում ատոմակայանների և հիդրոէլեկտրոկայանների անվտանգության համար ձեռնարկած միջոցները:

ՆԱՏՕ-ի մասնագետները այցելել են Ուկրաինա, որպեսզի խորհրդատվություն տրամադրեն իշխանություններին ԱԷԿ-ի, գազատարի և ենթակառուցվածքների, այլ կարևոր տարրերի անվտանգության ապահովման վերաբերյալ` հաշվի առնելով բռնությունների աճը և Ռուսաստանի հետ հակամարտությունը:

Այս տեղեկատվությունը հաստատել են դաշինքի ներկայացուցիչները: ՆԱՏՕ-ում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մասնագետները այցելել են Ուկրաինա ապրիլին:

«Ցանկացած երկրում, ցանկացած իրավիճակում գոյություն ունեն ծրագրեր և հավելյալ միջոցներ ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության համար: Այդ պատճառով այցի նպատակը եղել է այն միջոցառումների անցկացումը, որոնք Ուկրաինան անցկացնում է այդ օբյեկտների պաշտպանության համար», – ասել է Դոլգովը Ռոյթերսին տված հարցազրույցում:




Լրահոս