Ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ առավել ևս ՀՀԿ-ի տատիկը 2-րդ համաշխարհայինի հետ որևէ կապ չունեն: Բայց այսօր առավոտյան հայտնի տատիկը ինքնակոչի կարգավիճակով ներկայացավ «Հաղթանակ» զբոսայգում տեղադրված դաշտային ճաշարան:
Մայր կուսակցությունից, իհարկե, նա մեծ գումարներ է ստանում, բայց անվճար սնվելու գայթակղությունը սովորաբար Հանրապետության հրապարակում հանգրվանող ՀՀԿ համակրին հետ չէր պահել Մոնումենտի բարձունքը նվաճելուց:
ՀՀԿ տատիկի ախորժակի չափը երևում է լուսանկարներում: Համեստ վետերանների զարմացած հայացքների ներքո մոտ մեկ ժամ տատիկը հնարավորն արեց` առավելագույնս կուշտ լքելու տարածքը: