Եթե մարդը թխադեմ է, դա չի նշանակում, որ նա չեչեն է. Ռամզան Կադիրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը բաց նամակ է հրապարակել Instagram-ի իր էջում` ի պատասխան այն լուրերի, թե իբր չեչենները ժամանել են Ուկրաինա և գաղտնի կերպով պայքարում են Կիևի նոր իշխանությունների դեմ:

«Ոչ մի չեչեն զինվորական ստորաբաժանում Ուկրաինայում չկա: Իր պատժիչ գործողություններն իշխող խունտան փորձում է վերագրել քաղաքի պաշտպանների կազմում չեչենյան զորքերի առկայությանը:

Դա անհեթեթություն է: Եթե նրանք այնտեղ լինեին, ապա, հավատացնում եմ, նման հայտարարություններ անողները վաղուց արդեն կփախչեին ոչ միայն Սլավյանսկից, այլև՝ նույնիսկ Կիևից, որը, ըստ էության, նրանք չեն ղեկավարում:

Ռ. Կադիրովը դիմում է անձնապես Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, ասելով. «Խնդրում եմ հանգստանալ Արսեն Ավակովին և մյուսներին, ով ամեն թխադեմ մարդու մեջ չեչեն է տեսնում և վեր թռչում այդ բառն արտասանելիս: Եթե մարդը թուխ է, չի նշանակում, որ նա չեչեն է: Նրան չէր խանգարի իմանալ, որ չեչենները լինում են նաև երկնագույն աչքերով և շիկահեր»:

Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ նա մտադիր է համաձայնագիր կնքել Սլավյանսկի նոր իշխանությունների հետ:




Լրահոս