ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ վերջապես պաշտոնապես հայտարարեց դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարաելիք այցի մասին: Այցի շրջանակներում տեղի կունենա Վլ. Պուտինի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ: Երկու երկրների ղեկավարները Գյումրիում եւ Երեւանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:

ԲԱՑԱՍԱԿԱՆ

Այսօրվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն կտա ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Բազմասեր Առաքելյանի, Մուրադ Գուլոյանի եւ Մելիք Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այդպիսով՝ կառավարությունը մերժում է ԲՀԿ-ական գործարարներին:

ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 18.11.2013թ. հրամանով իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Եսայանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գլխավոր խորհրդական, գիտաուսումնական խորհրդի նախագահ:

ԽՈՍՆԱԿԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու է նշանակվել Աստղիկ Ավետիսյանը: Հիշեցնենք, որ նա ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնականն էր, ապա Հայաստանի հանրային ռադիոյում արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավարը: Սակայն Արմեն Ամիրյանի հետ ունեցած տարաձայնությունների արդյունքում ազատվեց աշխատանքից:

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ՀԻՇԵՑԻՆ

Լիտվայի խորհրդարանի փոխնախագահ Գեդիմինաս Կիրկիլասի հրավերով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-29-ին կլինի Վիլնյուսում: Նա դասախոսություն կկարդա Վիլնյուսի համալսարանում, կմասնակցի Եվրամիության ու ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականների մասնակցությամբ «Հանուն ժողովրդավարության» ֆորումին:

ԷԼ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ

«Առաջին լրատվական»-ն Իշխան Զաքարյանից հետաքրքրվել է, թե ՎՊ վերջին հաշվետվության աղմկոտ ներկայացումից հետո արդյոք նա շարունակում է պնդել, որ բյուջեի 70 տոկոսը կոռուպցիոն ռիսկերի տակ է կամ պետական համակարգում համակարգային խախտումներ կան, թե Սերժ Սարգսյանի կողմից հրապարակավ նկատողություն ստանալուց հետո փոխել է կարծիքը: «Էլ չեմ պատասխանի, վերջ»,-ասել է Զաքարյանն ու հեռացել:




Լրահոս