Ինչպե՞ս կքվեարկի «Ժառանգությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ  «Ժառանգություն»  խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու Կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին:

Խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե քվեարկության հետ կապված իրենց մոտեցումը պարզ կլինի միայն վերջնական պատասխանները ստանալուց հետո:

«Կան նաև քայլեր, որոնք լուծված չեն, և պետք է հասկանալ՝ ինչպիսին կլինեն այդ հարցերի լուծումները: Խնդիր է նաև այն, որ ոչ թե մարդը պետք է դիմում գրի, ասի՝ ինձ մի՛ ներառեք համակարգի մեջ, այլ հակառակը՝ մարդ պետք է կամավորության սկզբունքով ասի՝ խնդրում եմ՝ ինձ ներգրավեք այդ համակարգում: Թողե՛ք, թող մարդիկ կամավոր որոշեն»,-նշեց նա




Լրահոս