Գնացել է կնոջ աշխատանքի վայր և փորձել սպանել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի բնակիչ  51-ամյա Ավետիս Մանուկյանը սպանության փորձ է կատարել իր կնոջ` Նատալյա Մախովայի նկատմամբ:

Armlur.am-ին հայտնի է դարձել, որ Մանուկյանը հեռախոսային զրույց է ունեցել կնոջ հետ, որի ընթացքում վիճաբանել են: Զրույցից վիրավորված` Մանուկյանը միայնակ մեծ քանակությամբ ալկոհոլ է օգտագործել, հարբել է և դրա ազդեցության տակ` որոշել է սպանել կնոջը:

Հայտնի է նաև, որ Ավետիս Մանուկյանը այդ ամենից հետո տանից վերցրել է խոհանոցային դանակն ու ուղևորվել կնոջ աշխատանքի վայր՝ «Հայաթ» հյուրանոցային համալիր: Այստեղ, առաջին հարկում հանդիպելով Մախովային, դանակով 1 անգամ հարվածել է վերջինիս:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Մախովայի մոտ առաջացել է ներքին արյունահոսություն` կյանքի համար վտանգ սպառնացող:

Դեպքի առթիվ Ավան և Նոր-Նորք համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Գործը գտնվում է դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասով, որի չափանիշների համաձայն` արարքը պատժվում է ազատազրկմամբ՝  3-7 տարի ժամկետով:

Ավետիս Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Սիրանույշ Հարությունյանը:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տաթև Հարությունյան




Լրահոս