Սպասվում է անձրև և ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:

Երևանում`

Մայիսի 13-14-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 31.50C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C




Լրահոս